Մուտք անձնական հաշիվ
Մոռացել եմ գաղտնաբառը
Ուղևորիներին - Passenger.am ընկերությունն ունի մեծ փորձ տվյալ ոլորտում և ծանոթ է բոլոր գործընթացներին և իրավիճակներին: Կայքի փորձառության և ռեսուրսների շնորհիվ Դուք կունենաք փոխհատուցման լավագույն հնարավորությունները:
Դուք ստանում եք Ձեր հասանելիք փոխհատուցումը՝ Ձեր կողմից զրոյական ջանքերով:
Փոխհատուցումը կազմակերպելու համար նախ պետք է՝
Passenger.am-ը դիմումը և լիազորագիրը ստանալու պահից իր վրա է վերցնում փոխհատուցումը ավիաընկերությունից ստանալու բոլոր խնդիրները:
Տուրիստական ընկերություններին – Եթե Ուղևորը իր տոմսը գնել է տուրօպերատորի միջոցով, ապա վերջինս պարտավորված է տեղեկացնել թռիչքի հետ կապված փոփոխությունների մասին: Եթե չվերթը հետաձգվել է կամ չեղարկվել, ապա տուրփաթեթի գնորդը կարող է պահանջել տուրիստական ընկերությունից փոխհատուցում կամ գումարի մասնակի կամ լրիվ վերադարձ:
Այսպիսի խնդիրների լուծման համար Passenger.am-ը իր ծառայություններն է առաջարկում նաև տուրիստական ընկերություններին:
Տուրիստական ընկերությունը խնայում է իր արժեքավոր ժամանակը, քանզի գործընթացը երկարատև է՝ մի քանի ամսից մինչև 1 տարի կամ ավելի՝ կախված գործի բնույթից:
Օդանավակայաններին - Թռիչքի հետաձգման, չեղարկման հետևանքով ուղևորների հետ առաջացած խնդիրները լուծելու համար Passenger.am- ը իր ծառայություններն է առաջարկում օդանավակայաններին:
Օդանավակայանները պատասխանատվություն են կրում գրանցված ավիաընկերությունների բնականոն աշխատանքի կազմակերպման համար, հետևաբար՝ նաև ուղևորների հետ առաջացած խնդիրների դեպքում շոշափվում է բոլոր ներգրավված կողմերի իրավահարաբերությունները: Առաջացած խնդիրներին մասնագիտական լուծում կարող է առաջարկել Passenger.am-ի թիմը: