×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Ընդհանուր դրույթներ

Կանոնակարգի համաձայն ավիաթռիչքների ուշացման կամ չեղարկման դեպքում ավիաընկերությունը պարտավորված է կատարել հետևյալ պայմաններից մեկը կամ դրանցից մի քանիսը՝ կախված կոնկրետ իրավիճակից՝

 

  1. Այլընտրանքային փոխադրում՝ առաջին հնարավորության դեպքում:
  2. Նոր ավիատոմսի ամրագրում՝ ուղևորին հարմար ամսաթվով (հաշվի առնելով Ուղևորի ցանկությունը):
  3. Փոխհատուցում՝ ժամանակին չիրականացրած պարտականությունների համար:
  4. Ավիատոմսի արժեքի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում:

 

Եվրամիության 261/2004 կանոնակարգը տարածվում է Եվրամիության պետությունում գրանցված ավիաընկերությունների, ինչպես նաև՝ այն ոչ եվրոպական ավիափոխադրողների թռիչքների վրա, որոնք իրականացնում են մեկնում Եվրոպական միության որևէ օդանավակայանից (այդ թվում՝ դեպի Հայաստան՝ Երևան, Գյումրի և այլն):

 

Թռիչքի չեղարկման պարագայում ուղևորները կարող են փոխհատուցում ստանալ համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության: 2019թ.-ի հուլիսից Եվրոպական Միության երկրներում գրանցված ավիաընկերությունները ուղևորներին պարտավոր են փոխհատուցել նաև տարանցիկ թռիչքների հետաձգման կամ չեղարկման համար, եթե նույնիսկ տարանցիկ թռիչքը կատարում է ոչ եվրոպական ավիափոխադրող:

 

Սակայն այստեղ կարևոր է, որ տոմսը գնված լինի մեկ ամրագրմամբ և ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերությունից (օրինակ՝ տոմսը գնել եք Պրահա-Դուբայ-Բանգկոկ ուղղությամբ ԵՄ ավիաընկերության կայքով և Դուբայ-Բանգկոկ չվերթի մասը հետաձգվել է ոչ ԵՄ ավիափոխադրողի կողմից):

 

Ինչպե՞ս է աշխատում փոխհատուցման մեխանիզմը

Թռիչքի հետաձգման, չեղարկման, ինչպես նաև Ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցման հետևյալ մեխանիզմը՝

  1. Իրավախախտ ավիաընկերությունը, իր մեղքով ստեղծված իրավիճակների դեպքում պարտավոր է փոխհատուցել ուղևորներին ժամանակին չկատարած պարտականությունների և դրա հետևանքով ստեղծված անհարմարությունների համար:
  2. Փոխհատուցման չափը կախված է չվերթի հեռավորությունից և իրավախախտ ավիաընկերության և Ուղևորի միջև կնքված փոխադրման պայմանագրի պայմաններից կիրառելի իրավունքից:
  3. Ուղևորը, կախված դեպքից, իր հասանելիք փոխհատուցումը ստանում է համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:

Ինչպե՞ս ես կարող եմ դիմել փոխհատուցման համար

Իրավախախտ ավիաընկերությունից կամ դրան հավասարեցված այլ անձից հասանելիք փոխհատուցումը ստանալու համար հարկավոր է՝

  • Passenger.am կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում- հայտ իրավախախտ ավիաընկերությանը՝ պարտադիր կցելով ավիատոմսի, վավեր անձնագրի (2-5 էջերը՝ PDF ֆորմատով), նստեցման կտրոնի պատճենները, ինչպես նաև ներկայացնելով հնարավորինս հստակ տեղեկատվություն Ձեր գործի շրջանակներում:
  • Ստորագրել լիազորագիր Passenger.am-ի թիմին Ձեր անունից հանդես գալու իրավախախտ ավիաընկերության հետ հարաբերություններում:

Ավիաընկերության հետ բանակցությունների և գործի վերջնական արդյունքների մասին տեղեկացվում է Ուղևորին:

Ո՞ր դեպքերում ես կարող եմ դիմել փոխհատուցման համար

Թռիչքի հետաձգման, չեղարկման, ինչպես նաև Ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Ուղևորը կարող է դիմել փոխհատուցման համար,եթե՝

  • Չվերթը տեղի է ունեցել ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության միջոցով կամ Եվրամիության տարածքից սկսած թռիչքի դեպքում, ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության կողմից վաճառված մեկ ամրագրմամբ, սակայն այլ ավիաընկերություններով թռիչքների իրականացման դեպքում:
  • Առկա են թռիչքի հետաձգման, չեղարկման և այլնի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և փաստեր:

Ես անչափահաս եմ, արդյո՞ք կարող եմ դիմել փոխհատուցման համար

Եթե Ուղևորն անչափահաս է, Passenger.am կայքում ներկայացվող փոխհատուցման դիմում-հայտում լրացվում է անչափահաս Ուղևորի տվյալները, սակայն ստորագրում է ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը՝ նշելով և կցելով նաև վերջինիս անձնագրային տվյալները: Նույն կերպ լրացվում է նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի դեպքում՝ օրինական ներկայացուցչի կողմից:

Դուք երաշխավորու՞մ եք, որ ես՝ դիմելով Ձեզ, կստանամ փոխհատուցումը

Ստանալով Ձեր փոխհատուցման հայտը՝ Passenger.am-ի թիմը նախնական կերպով ուսումնասիրում է հայտի փոխհատուցելի լինելու հնարավորությունը և հայտն ընդունում է հետագա գործընթացի համար, սակայն փոխհատուցում ստանալն ավտոմատ գործընթաց չէ, և յուրաքանչյուր գործի դեպքում առկա են տարբեր գործոններ, որոնք թույլ են տալիս ավիաընկերությանը փոխհատուցել կամ մերժել փոխհատուցումն ավիաընկերության կողմից:

Passenger.am-ի թիմը ջանքեր չի խնայում, որպեսզի Դուք ստանաք իրավախախտ ավիաընկերության կողմից հասանելիք փոխհատուցումը: Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում:

Որքա՞ն ժամանակ սպասել փոխհատուցմանը

Տարբեր ավիաընկերություններ փորձում են առավելագույն ժամկետներով հետաձգել փոխհատուցումը կամ չփոխհատուցել՝ առաջ բերելով տարբեր պատճառաբանություններ: Դա կախված է կոնկրետ ավիաընկերությունից: Գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև 1 տարի կամ ավելի՝ կախված գործի բնույթից:

Passenger.am-ի թիմն ունի իր մարտավարությունը, որը փորձում է կրճատել ավիաընկերությունների կողմից փոխհատուցման պահանջների անհիմն հետաձգումները, սակայն անխուսափելի են նաև դատական կարգով փոխհատուցում պահանջելու գործերը, որոնք տևում են երկար ժամանակ:

Թռիչքից որքա՞ն ժամանակ անց ես կարող եմ դիմել փոխհատուցման համար

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության Ուղևորը կարող է դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով թռիչքից հետո մինչև 2 տարվա ընթացքում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ստացված փոխհատուցման գումարից որքա՞ն գումար է վճարվում Ձեր ծառայության համար

Ուղևորի կողմից տրված բացառիկ լիազորագրի համաձայն Փոխհատուցման գումարը ստանում է Passenger.am-ը և իր միջնորդավճարը գանձելուց հետո, որը կազմում է գումարի 25%-ը, բանկային փոխանցմամբ հանձնում է Ուղևորին: Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում: