×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Հաճախ տրվող հարցեր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ

Ինչպե՞ս է աշխատում փոխհատուցման մեխանիզմը

Թռիչքի հետաձգման, չեղարկման, ինչպես նաև Ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցման հետևյալ մեխանիզմը՝

  1. Իրավախախտ ավիաընկերությունը, իր մեղքով ստեղծված իրավիճակների դեպքում պարտավոր է փոխհատուցել ուղևորներին ժամանակին չկատարած պարտականությունների և դրա հետևանքով ստեղծված անհարմարությունների համար:
  2. Փոխհատուցման չափը կախված է չվերթի հեռավորությունից և իրավախախտ ավիաընկերության և Ուղևորի միջև կնքված փոխադրման պայմանագրի պայմաններից կիրառելի իրավունքից:
  3. Ուղևորը, կախված դեպքից, իր հասանելիք փոխհատուցումը ստանում է համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:

Ինչպե՞ս ես կարող եմ դիմել փոխհատուցման համար

Իրավախախտ ավիաընկերությունից կամ դրան հավասարեցված այլ անձից հասանելիք փոխհատուցումը ստանալու համար հարկավոր է՝

  • Passenger.am կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում- հայտ իրավախախտ ավիաընկերությանը՝ պարտադիր կցելով ավիատոմսի, վավեր անձնագրի (2-5 էջերը՝ PDF ֆորմատով), նստեցման կտրոնի պատճենները, ինչպես նաև ներկայացնելով հնարավորինս հստակ տեղեկատվություն Ձեր գործի շրջանակներում:
  • Ստորագրել լիազորագիր Passenger.am-ի թիմին Ձեր անունից հանդես գալու իրավախախտ ավիաընկերության հետ հարաբերություններում:

Ավիաընկերության հետ բանակցությունների և գործի վերջնական արդյունքների մասին տեղեկացվում է Ուղևորին:

Ո՞ր դեպքերում ես կարող եմ դիմել փոխհատուցման համար

Թռիչքի հետաձգման, չեղարկման, ինչպես նաև Ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Ուղևորը կարող է դիմել փոխհատուցման համար,եթե՝

  • Չվերթը տեղի է ունեցել ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության միջոցով կամ Եվրամիության տարածքից սկսած թռիչքի դեպքում, ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության կողմից վաճառված մեկ ամրագրմամբ, սակայն այլ ավիաընկերություններով թռիչքների իրականացման դեպքում:
  • Առկա են թռիչքի հետաձգման, չեղարկման և այլնի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և փաստեր:

Ես անչափահաս եմ, արդյո՞ք կարող եմ դիմել փոխհատուցման համար

Եթե Ուղևորն անչափահաս է, Passenger.am կայքում ներկայացվող փոխհատուցման դիմում-հայտում լրացվում է անչափահաս Ուղևորի տվյալները, սակայն ստորագրում է ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը՝ նշելով և կցելով նաև վերջինիս անձնագրային տվյալները: Նույն կերպ լրացվում է նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի դեպքում՝ օրինական ներկայացուցչի կողմից:

Դուք երաշխավորու՞մ եք, որ ես՝ դիմելով Ձեզ, կստանամ փոխհատուցումը

Ստանալով Ձեր փոխհատուցման հայտը՝ Passenger.am-ի թիմը նախնական կերպով ուսումնասիրում է հայտի փոխհատուցելի լինելու հնարավորությունը և հայտն ընդունում է հետագա գործընթացի համար, սակայն փոխհատուցում ստանալն ավտոմատ գործընթաց չէ, և յուրաքանչյուր գործի դեպքում առկա են տարբեր գործոններ, որոնք թույլ են տալիս ավիաընկերությանը փոխհատուցել կամ մերժել փոխհատուցումն ավիաընկերության կողմից:

Passenger.am-ի թիմը ջանքեր չի խնայում, որպեսզի Դուք ստանաք իրավախախտ ավիաընկերության կողմից հասանելիք փոխհատուցումը: Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում:

Որքա՞ն ժամանակ սպասել փոխհատուցմանը

Տարբեր ավիաընկերություններ փորձում են առավելագույն ժամկետներով հետաձգել փոխհատուցումը կամ չփոխհատուցել՝ առաջ բերելով տարբեր պատճառաբանություններ: Դա կախված է կոնկրետ ավիաընկերությունից: Գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև 1 տարի կամ ավելի՝ կախված գործի բնույթից:

Passenger.am-ի թիմն ունի իր մարտավարությունը, որը փորձում է կրճատել ավիաընկերությունների կողմից փոխհատուցման պահանջների անհիմն հետաձգումները, սակայն անխուսափելի են նաև դատական կարգով փոխհատուցում պահանջելու գործերը, որոնք տևում են երկար ժամանակ:

Թռիչքից որքա՞ն ժամանակ անց ես կարող եմ դիմել փոխհատուցման համար

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության Ուղևորը կարող է դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով թռիչքից հետո մինչև 2 տարվա ընթացքում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ստացված փոխհատուցման գումարից որքա՞ն գումար է վճարվում Ձեր ծառայության համար

Ուղևորի կողմից տրված բացառիկ լիազորագրի համաձայն Փոխհատուցման գումարը ստանում է Passenger.am-ը և իր միջնորդավճարը գանձելուց հետո, որը կազմում է գումարի 25%-ը, բանկային փոխանցմամբ հանձնում է Ուղևորին: Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում:

ՉՎԵՐԹԻ ՀԵՏԱՁԳՈՒՄ

Ի՞նչ անել, եթե հետաձգվել է չվերթը

Եթե չվերթը հետաձգվել է ավիաընկերության մեղքով, ապա վերջինս պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար՝ սկսած 2 ժամ հետաձգումից, տրամադրել փոխհատուցում՝ կախված հետաձգման ժամանակահատվածից՝ համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:

Եթե պատրաստվում եք դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով, ապա Ձեզ հարկավոր են փաստեր չվերթի հետաձգման վերաբերյալ, որի համար անհրաժեշտ է՝

  • Պահպանել Ձեր թռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, վճարման կտրոնները և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է Ձեր ամրագրման հաստատման համարը: Դրանք կարող են համարվել ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր:
  • Մեկնաբանություններ և լուսանկարներ. Ձեր բողոքը պետք է պարունակի այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսին է ինքնաթիռի իրական ժամանման ժամանակը, ինչպես նաև լուսանկարներ, ինչպիսիք են օդանավակայանի էկրանները, որտեղ ուշացումը ֆիքսված է:
  • Չստորագրել և չընդունել որևէ առաջարկ, որը կարող է հանգեցնել Ձեր իրավունքների կրճատմանը: Դա կարող է ավիաընկերության կողմից «ծուղակ» լինել՝ հետագայում հրաժարվելու փոխհատուցում իրականացնելուց:

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում թռիչքի ուշացման համար

Թռիչքի ուշացման դեպքում փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է Passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը ներկայացնել առցանց դիմում-հայտ՝ պարտադիր կցելով հետևյալ փաստաթղթերը և համապատասխան տեղեկատվություն՝

  1. Ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալները
  2. Վավեր անձնագրի 2- 5 էջերի պատճենները՝ PDF ֆորմատով
  3. Նստեցման կտրոնը (եթե առկա է)
  4. Ստորագրել լիազորագիրը և առ այն,որ տրամադրած տեղեկատվությունը հավաստի է և, որ Ուղևորը տեղեկացված է հակառակ դեպքում իրեն սպասվող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Որքա՞ն փոխհատուցում հնարավոր է ստանալ թռիչքի 2 ժամով հետաձգման համար

Թռիչքի մինչև 2 ժամ հետաձգման դեպքում ավիաընկերությունը փոխհատուցման որևէ պարտավորություն չի կրում: Սակայն պարտաավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար, տրամադրել 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն:

Հարկ եղած դեպքում, որոշ ավիաընկերությունների դեպքում Դուք կարող եք Ձեր ուղեբեռը հանձնել ավիաընկերության աշխատակիցներին, ովքեր պարտավոր են անվճար ապահովել ուղեբեռի պահպանումը:

Ո՞ր դեպքերում չվերթի հետաձգման համար չի նախատեսվում փոխհատուցում

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության չվերթի հետաձգման համար փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝

  • Եթե չվերթն իրականացվել է ԵՄ գրանցում չունեցող ավիաընկերության կողմից:
  • Եթե չվերթը չի սկսվել ԵՄ տարածքի օդանավակայանից ԵՄ գրանցում չունեցող ավիաընկերության կողմից, օրինակ՝ Երևանից դեպի Դուբայ:
  • Եթե չվերթի հետաձգման պատճառ են հանդիսացել « արտակարգ պայմանները»:
  • Եթե չվերթի հետաձգման մասին Ուղևորին գրավոր տեղեկացվել է թռիչքից 14 օր առաջ և տրվել է այլընտրանքային ուղի: Այնուամենայնիվ, ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերությունը, նույնիսկ կատարելով ոչ ԵՄ տարածքի օդանավակայանից մեկնում, ԵՄ կանոնակարգերը կիրառելի են ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության նկատմանբ, օրինակ՝ Երևանից դեպի Բուխարեստ:

ՉՎԵՐԹԻ ՉԵՂԱՐԿՈՒՄ

Ի՞նչ անել, եթե չվերթը չեղարկվել է

Չվերթի չեղարկման մասին ավիաընկերությունը պարտավոր է ուղևորներին տեղեկացնել չեղարկված թռիչքի ամսաթվից 14 օր առաջ և ներկայացնել բացատրություն: Այս պարագայում ավիաընկերությունը պարտավոր է՝

  • Սահմանված կարգի համաձայն կազմակերպել Ձեր թռիչքը նույն կամ այլ ավիաընկերության օդանավով, ընդ որում՝ ավիաընկերությունն իրավունք չունի Ձեզնից հավելյալ գումար պահանջել, եթե առաջարկում է թռչել Ձեր նախնական կարգից բարձր կարգով, օրինակ՝ եթե Ձեր տոմսը «էկոնոմ» դասի էր, իսկ Ձեզ առաջարկվում է թռչել «բիզնես» դասով: Իսկ հակառակ պարագայում պարտավոր են Ձեզ վճարել եղած տարբերությունը:
  • Ձեր ցանկությամբ՝ ավիատոմսի նախնական գնված արժեքի ամբողջական փոխհատուցում 7 օրվա ընթացքում:

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում թռիչքի չեղարկման համար

Թռիչքի չեղարկման պարագայում ուղևորները փոխհատուցում են ստանում համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

Թռիչքի չեղարկման դեպքում ուղևորներն առցանց հայտը լրացնում են գրեթե նույնությամբ, ինչպես հետաձգման դեպքում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը, ստորագրելով լիազորագիր և տրամադրված տեղեկատվության հավաստի լինելու մասին փաստաթուղթ:

Եթե Ուղևորը ցանկանում է ստանալ պատճառված վնասների փոխհատուցում, ապա պետք է ներկայացնի՝

  • Օնլայն-դիմում ՝ չվերթի չեղարկման հետևանքով կրած վնասների մասին
  • Կտրոնների (կամ նմանատիպ փաստաթղթերի) պատճենները:

Որքա՞ն փոխհատուցում հնարավոր է ստանալ, եթե ավիաընկերությունը տեղեկացրել է չվերթի չեղարկման մասին չվերթից 2 շաբաթ առաջ և ավելի

Չվերթի չեղարկման մասին Ուղևորին թռիչքից 2 շաբաթ առաջ և ավելի ժամկետում տեղեկացնելու դեպքում ավիաընկերության կողմից նյութական փոխհատուցում չի տրամադրվում:

Ուղևորը իրավասու է՝

  • Ընդունել ավիաընկերության կողմից առաջարկվող այլընտրանքային չվերթը կամ հրաժարվել դրանից:
  • Ստանալ ավիատոմսի նախնական գնված արժեքի ամբողջական փոխհատուցում:

Ո՞ր դեպքերում է չվերթի չեղարկման համար նախատեսվում փոխհատուցում

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության չվերթի չեղարկման դեպքում ավիաընկերությունից փոխհատուցում կարելի է ստանալ հետևյալ դեպքերում՝

  1. Եթե չվերթի չեղարկումը տեղի է ունեցել ավիաընկերության մեղքով:
  2. Եթե ավիաընկերությունը չվերթի չեղարկման մասին Ուղևորին տեղեկացրել է չեղարկված թռիչքի ամսաթվից 14 օրից պակաս ժամկետում:
  3. Եթե առկա են չեղարկված թռիչքի վերաբերող փաստաթղթերը և համապատասխան տեղեկատվություն:

Ո՞ր դեպքերում չվերթի չեղարկման համար չի նախատեսվում փոխհատուցում

Կանոնակարգի համաձայն չվերթի չեղարկման համար ավիաընկերության կողմից փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում.

  1. Եթե չվերթի չեղարկումը ավիաընկերության մեղքով չի կատարվել:
  2. Եթե չվերթի չեղարկման պատճառ են հանդիսացել « արտակարգ իրավիճակները », որի միջոցով հաճախ ավիաընկերությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից:
  3. Եթե ավիաընկերությունը չվերթի չեղարկման մասին Ուղևորին տեղեկացրել է չեղարկված չվերթի ամսաթվից 14 օր առաջ և ապահովել սկզբնական գնված ավիատոմսի ամբողջական գումարի վերադարձը:

ՓՈԽԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ

Ի՞նչ անել, եթե օդանավակայանում Ձեզ չեն թույլատրել չվերթին

Եթե օդանավակայանում Ձեզ չեն թույլատրել չվերթին, ապա պարտավոր են ՝

  • տրամադրել փոխադրման մերժման վերաբերյալ բացատրություն
  • առաջարկել Ձեզ չվերթն իրականացնել նույն կամ այլ ավիաընկերության օդանավով:

Այլընտրանքային օդանավին սպասելը՝ կախված Ձեր ընտրած ուղղությունից,կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այս պարագայում ավիաընկերությունը պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել Ձեր մասին. 2 ժամ սպասելու դեպքում տրամադրել ըմպելիքներ, 4 ժամի դեպքում՝ տաք սնունդ, 8 ժամ սպասելու դեպքում՝ անվճար հյուրանոցային սենյակ, ապահովել փոխադրումը հյուրանոց և հետ՝ օդանավակայան: Այդ ընթացքում ավիաընկերությունը(որոշ ավիաընկերությունների դեպքում) պարտավոր է ապահովել Ձեր ուղեբեռի պահպանումը:

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում փոխադրման մերժման դեպքում

Փոխադրման մերժման դեպքում փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է իրավախախտ ավիաընկերությանը Passenger.am կայքի միջոցով (օնլայն) ներկայացնել նույն դիմում-հայտը, ինչ որ պահանջվում է թռիչքի հետաձգման և չեղարկման համար՝ տրամադրելով տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Որքա՞ն փոխհատուցում է հնարավոր ստանալ փոխադրման մերժման համար

Փոխադրման մերժման պարագայում փոխհատուցման գումարի չափը որոշվում է համաձայն Եվրամիության ընդունած կանոնակարգի (261/2004), միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Փոխհատուցման գումարը կախված է ավիաընկերության հետ կնքված պայմանագրից և կիրառվող միջազգային և ազգային իրավական նորմերից, դատաիրավական պրակտիկայից:

Փոխհատուցում իրավախախտ ավիաընկերության կամ դրան հավասարեցված այլ անձի կողմից ուղևորին տրվում է կախված թռիչքի հեռավորությունից՝

  • 250 եվրո՝ մինչև 1500 կմ. թռիչքների դեպքում
  • 400 եվրո՝ 1500-3500 կմ. թռիչքների դեպքում
  • 600 եվրո՝ 3500 կմ-ից ավել թռիչքների դեպքում:

Ո՞ր դեպքերում է փոխադրման մերժման համար նախատեսվում փոխհատուցում

Փոխադրման մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Հետևաբար, փոխադրման մերժման դիմաց փոխհատուցում կարող եք ստանալ,եթե ՝

  1. Ձեր ավիափոխադրումն իրականացվել է Եվրամիությունում գրանցված ավիաընկերության կողմից կամ դեպքը տեղի է ունեցել Եվրամիության տարածքի օդանավակայանից մեկնման ժամանակ:
  2. փոխադրման մերժումը տեղի է ունեցել ավիաընկերության մեղքով:

Ո՞ր դեպքերում փոխադրման մերժման համար չի նախատեսվում փոխհատուցում

Փոխադրման մերժման համար փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝

  1. Եթե Փոխադրման մերժման պատճառ են հանդիսացել « արտակարգ իրավիճակները »
  2. Եթե ավիաընկերությունը սահմանված ժամկետում տեղեկացրել է Ուղևորին փոխադրման մերժման մասին՝ ներկայացնելով դրա պատճառը և փոխհատուցելով սկզբնական ավիատոմսի արժեքը:
  3. Եթե ուղևորի փաստաթղթերը թերի են կամ անվավեր: