×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Մեր մասին

Ուղևորիներին - Passenger.am ընկերությունն ունի մեծ փորձ տվյալ ոլորտում և ծանոթ է բոլոր գործընթացներին և իրավիճակներին: Կայքի փորձառության և ռեսուրսների շնորհիվ Դուք կունենաք փոխհատուցման լավագույն հնարավորությունները:

 

Դուք ստանում եք Ձեր հասանելիք փոխհատուցումը՝ Ձեր կողմից զրոյական ջանքերով:

 

Փոխհատուցումը կազմակերպելու համար նախ պետք է՝

 

  • տրամադրել Ձեր թռիչքի հետ կապված բոլոր տեղեկությունները
  • լիազորել Passenger.am-ի թիմին Ձեր անունից հանդես գալու իրավախախտ
  • ավիաընկերության հետ հարաբերություններում:

 

Ինչպե՞ս է դա արվում՝

 

  • Ներկայացվում է օնլայն-դիմում
  • Passenger.am-ը նախնական կերպով ուսումնասիրում է հայտի փոխհատուցելի լինելը և հետագայում հայտնում այն ընդունելու կամ չընդունելու մասին
  • Passenger.am-ը սկսում է փոխհատուցման պահանջով հայտը, եթե այն փոխհատուցման ենթակա է
  • Ավիաընկերության հետ բանակցությունների և գործի վերջնական արդյունքների մասին տեղեկացվում է Ուղևորին
  • Ուղևորը ստանում է հասանելիք փոխհատուցումը՝ հարցին դրական լուծում ստանալու դեպքում
  • Ողջ աշխատանքը կատարում է ընկերությունը
  • Մինչև փոխհատուցում ստանալը Ուղևորը որևէ գումար չի վճարում
  • Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում
  • Փոխհատուցումը Ուղևորի անունից ստանում է Passenger.am -ը և՝իր միջնորդավճարը գանձելուց հետո (25%), փոխանցում Ուղևորին:

 

Passenger.am-ը դիմումը և լիազորագիրը ստանալու պահից իր վրա է վերցնում փոխհատուցումը ավիաընկերությունից ստանալու բոլոր խնդիրները:

 

Տուրիստական ընկերություններին – Եթե Ուղևորը իր տոմսը գնել է տուրօպերատորի միջոցով, ապա վերջինս պարտավորված է տեղեկացնել թռիչքի հետ կապված փոփոխությունների մասին: Եթե չվերթը հետաձգվել է կամ չեղարկվել, ապա տուրփաթեթի գնորդը կարող է պահանջել տուրիստական ընկերությունից փոխհատուցում կամ գումարի մասնակի կամ լրիվ վերադարձ:

 

Այսպիսի խնդիրների լուծման համար Passenger.am-ը իր ծառայություններն է առաջարկում նաև տուրիստական ընկերություններին:

 

Տուրիստական ընկերությունը խնայում է իր արժեքավոր ժամանակը, քանզի գործընթացը երկարատև է՝ մի քանի ամսից մինչև 1 տարի կամ ավելի՝ կախված գործի բնույթից:

 

Օդանավակայաններին - Թռիչքի հետաձգման, չեղարկման հետևանքով ուղևորների հետ առաջացած խնդիրները լուծելու համար Passenger.am- ը իր ծառայություններն է առաջարկում օդանավակայաններին:

 

Օդանավակայանները պատասխանատվություն են կրում գրանցված ավիաընկերությունների բնականոն աշխատանքի կազմակերպման համար, հետևաբար՝ նաև ուղևորների հետ առաջացած խնդիրների դեպքում շոշափվում է բոլոր ներգրավված կողմերի իրավահարաբերությունները: Առաջացած խնդիրներին մասնագիտական լուծում կարող է առաջարկել Passenger.am-ի թիմը: