×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Մինչև 350 000 դրամ փոխհատուցման հնարավորություն

Խնայում ենք Ձեր նյարդերն ու ժամանակը

Յուրաքանչյուր խախտված իրավունքի համար պայքարում ենք մինչև վերջ

Ինչպես է այն աշխատում

Ինչ են ասում ուղևորները մեր մասին

Տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին

Հիմնականում Ուղևորները տեղյակ չեն իրենց իրավունքներից: Passanger.am-ը միշտ պատրաստ է օգնել և ուսումնասիրել` արդյոք Դուք ունեք փոխատուցման իրավունք: Ավելին, կարող եք համոզված լինել, որ մենք կարող ենք պաշտպանել Ձեր իրավունքները:

Թռիչքի հետաձգում

Եթե Ավիաընկերությունը պատասխանատու է թռիչքի հետաձգման համար, ավիափոխադրողը պարտավոր է պատշաճ կերպով հոգալ Ուղևորի մասին: Հետաձգման/չեղարկման դեպքում Ուղևորն իրավունք ունի հրաժարվել թռիչքից, պահանջել փոխհատուցում կրած վնասների դիմաց, ինչպես նաև պահանջել տոմսի ամբողջական փոխհատուցում: Որոշ դեպքերում Ուղևորը կարող է դիմել տուգանելու համար ավիափոխադրողին և անվճար օգտվել ճամպրուկի պահպանման, զովացուցիչ ըմպելիքների, սննդի ծառայություններից: Եթե Եվրոպական գրանցում ունեցող ավիաընկերությունը պատասխանատու է 3 և ավելի ժամ թռիչքի հետաձգման համար, Ուղևորը, համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, իրավունք ունի ստանալ 250-ից մինչև 600 Եվրո փոխհատուցում:

Թռիչքի չեղարկում

Թռիչքի չեղարկման դեպքում ավիաընկերությունը սահմանված կարգով պետք է առաջարկի Ուղևորին այլընտրանքային թռիչք կամ տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում: Կարևոր է նաև հաշվի առնել, թե թռիչքից որքան ժամանակ առաջ է ավիաընկերությունը Ուղևորին տեղեկացրել թռիչքի չեղարկման մասին. ավելի քան 14 օր առաջ, 7-14 օր առաջ, չեղարկված թռիչքի ամսաթվից 7 օրից պակաս ժամանակահատվածում: Եթե թռիչքը չեղարկվել է` առանց ամենաքիչը 7-14 օր առաջ այդ մասին Ուղևորին տեղեկացնելու, Ուղևորը, համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, իրավունք ունի ստանալ մինչև 600 Եվրո փոխհատուցում: 

Փոխադրման մերժում

Եթե օդանավակայանում Ձեզ թույլ չեն տվել չվերթին, ավիաընկերությունը 7 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ փոխհատուցել տոմսի արժեքը կամ առաջարկել այլընտրանքային թռիչք նույն ուղղությամբ: Բացի այդ, ավիաընկերությունը պարտավոր է պատշաճ կերպով հոգալ Ուղևորի մասին. ապահովել սննդով և ըմպելիքներով, տրամադրել  սենյակ հյուրանոցում և ապահովել Ուղևորի փոխադրումը դեպի հյուրանոց` կախված այն հանգամանքից, թե որքան ժամանակ Ուղևորն ստիպված կլինի սպասել օդանավակայանում: 

Ինչ են գրում մեր մասին

 

Մենք -ում
Մենք -ում