×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Տեղեկատվություն

Ուղևորի իրավունքները Եվրամիության 261/2004 կանոնակարգի շրջանակներում

 

Ի՞նչ իրավունքներ ունի Ուղևորը չվերթի հետաձգման դեպքում

 

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չվերթի հետաձգման դեպքում Ուղևորն իրավունք ունի՝

  • Հրաժարվել թռիչքից և հետ ստանալ ավիատոմսի ամբողջական արժեքը կամ պահանջելու ամրագրել նոր ավիատոմս՝ իրեն հարմար ամսաթվով:
  • Պահանջել, որպեսզի տրամադրվեն օդային փոխադրման պայմանագրի պայմաններով նախատեսված բոլոր ծառայությունները:
  • Պահանջել թռիչքի հետաձգման հետևանքով կրած նյութական վնասների փոխհատուցում(եթե առկա են ապացույցներ):

 

Ուղևորը կարող է ստանալ փոխհատուցում նվազագույնը 3 ժամ ուշացման դեպքում: Չվերթի հետաձգման մասին Ուղևորին թռիչքից 14 օր և ավիատոմսի ամբողջական գումարը փոխհատուցելու կամ այլընտրանքային փոխադրում տրամադրելու դեպքում նյութական փոխհատուցում չի տրամադրվում:

 

Չվերթի հետաձգման համար փոխհատուցում Հայաստանում

 

Հայաստանում չվերթի հետաձգման դեպքում ավիաընկերությունն Ուղևորին փոխհատուցում է տրամադրում համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան դրույթների:

 

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չվերթի հետաձգման դեպքում նախատեսվում է Ուղևորին ցուցաբերվող աջակցություն:

 

Ավիացիայի մասին ՀՀ օրենքի հոդված 63՝

 

Փոխադրողը պարտավոր է իր կողմից իրականացվող չվերթի Ուղևորի փոխադրման տոմսով նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղևորների կարիքները սկսած՝

  1. 2 ժամից՝ սնունդով,
  2. 4 ժամից՝ հաղորդակցության միջոցներով և հնարավորություններով,
  3. 8 ժամից՝ կացարանով:

 

Փոխադրողը պատասխանատու է ուղևորների, գրանցված ուղեբեռի կամ բեռի օդային փոխադրման ցանկացած ուշացմամբ պայմանավորված վնասի համար՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:

 

Փոխադրողը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցված է, որ իր գործակալները վնասից խուսափելու նպատակով ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները կամ, որ անհնար էր իր կամ գործակալի կողմից ձեռնարկել նման միջոցներ:

 

Փոխադրողը կարող է պատասխանատվություն չկրել կամ նրա պատասխանատվության չափը կարող է սահմանափակվել, եթե ապացուցվում է, որ վնաս կրած անձն իր անփութությամբ նպաստել է դրան:

 

Փոխադրողը պատասխանատվության, ինչպես նաև ըստ պայմանագրի՝փոխադրող չհանդիսացող անձի կողմից իրականացվող օդային փոխադրման, համատեղ փոխադրման և այլ հատուկ խնդիրներին վերաբերող լրացուցիչ կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

 

EC 261-2004 կանոնակարգը

 

EC 261-2004 կանոնակարգը ընդունվել է 2004թ-ի փետրվարի 11-ին եվրոպական պառլամենտի և Եվրամիության անդամ երկրների կողմից, որով սահմանվում են ընդհանուր կանոններ չվերթի հետաձգման, չեղարկման և փոխադրման մերժման դեպքերի համար:

 

Այն տարածվում է Եվրամիության անդամ երկրներում գրանցված ավիաընկերությունների և ավիափոխադրողն երի վրա, ինչպես նաև ոչ ԵՄ այն ավիաընկերությունների վրա, որոնք իրականացնում են մեկնում ԵՄ տարածքի օդանավակայանից : Կանոնակարգը գործածության մեջ է մտել 2005թ-ի փետրվարի 17-ից:

 

Կանոնակարգը կազմված է նախաբանից և 19 հոդվածից, որոնք կարգավորում են չվերթի հետաձգման, չեղարկման և փոխադրման մերժման դեպքերում ավիաընկերության և Ուղևորի միջև հարաբերությունները: Այն ներառում է հետևյալ բաժինները՝

  1. Չվերթի հետաձգում
  2. Չվերթի չեղարկում
  3. Փոխադրման մերժում

 

EC 261-2004 կանոնակարգը սահմանում է ավիաընկերության պարտականությունները Ուղևորի նկատմամբ չվերթի հետաձգման, չեղարկման և փոխադրման մերժման դեպքերում: Կանոնակարգով նախատեսվում է ուղևորին տրվող փոխհատուցում իրավախախտ ավիաընկերության կամ դրան հավասարեցված անձի կողմից՝ կախված չվերթի հեռավորությունից.

  • 250 եվրո՝ մինչև 1500 կմ. չվերթի դեպքում
  • 400 եվրո՝ 1500-3500 կմ. չվերթի դեպքում
  • 600 եվրո՝ 3500 կմ-ից ավել չվերթի դեպքում:

 

Ավիաընկերության պարտականությունները

 

Ի՞նչ պարտականություններ ունի ավիաընկերությունը չվերթի 3 ժամից ավելի հետաձգման դեպքում

 

Եվրամիության 261/2004 կանոնակարգի համաձայն ավիաթռիչքների 3 ժամից ավելի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավորված է կատարել հետևյալ պայմաններից մեկը կամ դրանցից մի քանիսը՝ կախված կոնկրետ իրավիճակից և հետաձգման ժամանակահատվածից.

  1. Այլընտրանքային փոխադրում՝ առաջին հնարավորության դեպքում:
  2. Նոր ավիատոմսի ամրագրում՝ Ուղևորին հարմար ամսաթվով (հաշվի առնելով Ուղևորի ցանկությունը):
  3. Փոխհատուցում՝ ժամանակին չիրականացրած պարտականությունների համար:
  4. Ավիատոմսի արժեքի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում:

 

3 ժամից ավելի չվերթի հետաձգման պարագայում ավիաընկերությունը պարտավոր է Ուղևորներին հետագայում տրամադրել նյութական փոխհատուցում, եթե այն ավիաընկերության մեղքով է և, եթե առկա են անհրաժեշտ ապացույցներ:

 

6 ժամից ավելի տևող չվերթի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավորված է Ուղևորներին տրամադրել անվճար կեցություն հյուրանոցում, ապահովել նրանց փոխադրումը:

 

Ի՞նչ պարտականություններ ունի ավիաընկերությունը չվերթի չեղարկման դեպքում

 

Ավիաընկերությունը, որի պատճառով չեղարկվել է ավիաթռիչքը, համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, պարտավորվում է ՝

  • Սահմանված կարգի համաձայն կազմակերպել Ուղևորի թռիչքը նույն կամ այլ ավիաընկերության օդանավով:
  • Կատարել օդային փոխադրման պայմանագրի պայմաններով նախատեսված բոլոր պարտականությունները (տրամադրել սնունդ, ըմպելիքներ, 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն, կախված չեղարկման ժամկետից՝ անվճար հյուրանոցային սենյակ):
  • Ուղևորի ցանկությամբ՝ ավիատոմսի նախնական գնված արժեքի ամբողջական փոխհատուցում՝ 7 օրվա ընթացքում, եթե չեղարկումն իրականացվել է թռիչքից 14 օր առաջ:
  • Ուղևորը կարող է ստանալ իրեն հասանելիք փոխհատուցումը, եթե այդ մասին տեղեկացվել է չեղարկված ավիաթռիչքի ամսաթվից 14 օր պակաս ժամկետում և եթե նրան չի տրամադրվել անվճար այլընտրանքային փոխադրման հնարավորություն:

 

Եվրոպական Միության երկրներում գրանցված ավիաընկերություններն Ուղևորներին պարտավոր են փոխհատուցել նաև տարանցիկ թռիչքների հետաձգման կամ չեղարկման համար, եթե նույնիսկ տարանցիկ թռիչքը կատարում է ոչ եվրոպական ավիափոխադրող: Սակայն այստեղ կարևոր է, որ տոմսը գնված լինի մեկ ամրագրմամբ և մեկնումը սկսած լինի ԵՄ գրանցում ունեցող օդանավակայանից: