×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Հետաձգված թռիչքներ

Թռիչքի ուշացման, հետաձգման փոխհատուցում ստանալու հիմնական պայմանները

 

Թռիչքի ուշացման, հետաձգման դեպքում փոխհատուցում ստանալու համար պետք է ներկայացնել առցանց/օնլայն հայտ passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը, որի համար անհրաժեշտ է լրացնել հայտ-դիմումը, ստորագրել համապատասխան լիազորագիրը և կցել էլեկտրոնային եղանակով առնվազն հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝

 

  1. ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալներըը
  2. վավեր անձնագրի պատճենը՝ 2- 5 էջերի պատճենները PDF ֆորմատով
  3. նստեցման կտրոնը, եթե առկա է
  4. ստորագրել առ այն,որ բոլոր տրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և որ ստորագրող Ուղևորը տեղեկացված է կեղծ կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու մասին օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

 

Passenger.am-ը, որպես իրավական թիմով մասնագիտացված միջնորդ կազմակերպություն, գործում է հօգուտ Ուղևորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման, հանդիսանում է միջնորդ Ուղևորի և ենթադրյալ օրինախախտ ավիաընկերության միջև:

 

Ի՞նչ գործոններից է կախված փոխհատուցման գումարը

 

Փոխհատուցման գումարի չափը կախված է տվյալ թռիչքի համար սահմանված պայմանագրից և կիրառվող միջազգային և ազգային իրավական նորմերից: Ուղևորը իրավասու է ստանալ փոխհատուցում նվազագույնը 3 ժամ ուշացման դեպքում:

 

Փոխհատուցման գումարի չափը կախված է հետևյալ գործոններից.

 

  • Թռիչքի հետաձգման մասին զգուշացում և դրա ժամկետներն ու պատճառները( արտակարգ վայրէջք,վթար և այլն):
  • Այլընտրանքային փոխադրամիջոցի առաջարկում պատշաճ ժամկետներում:
  • Չվերթի հեռավորությունը:

 

Եվրամիության պետությունում գրանցված ավիաընկերությունների, ինչպես նաև Եվրոպական միության որևէ օդանավակայանից թռիչքի հետաձգման պարագայում ավիաընկերության հիմնական պարտականությունները

 

Մինչև 2 ժամ հետաձգման դեպքում ավիաընկերությունը որևէ պարտավորություն չի կրում: Սակայն իր ներքին կանոնների համաձայն՝ կարող է լրացուցիչ ծառայություններ մատուցել, որը շատ հազվադեպ է լինում:

 

2 ժամից ավել ուշացումով թռիչքի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավոր է ուղևորներին տրամադրել 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն, ապահովել սննդով և ըմպելիքներով:

3-4 ժամից ավելի չվերթի հետաձգման պարագայում ավիաընկերությունը պարտավոր է ուղևորներին հետագայում տրամադրել նյութական փոխհատուցում, եթե այն ավիաընկերության մեղքով է և, եթե առկա են անհրաժեշտ ապացույցներ:

6 ժամից ավելի տևող չվերթի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավորված է ուղևորներին տրամադրել անվճար կեցություն հյուրանոցում, ապահովել նրանց փոխադրումը:

 

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում թռիչքի հետաձգման համար

 

Փոխհատուցում ստանալու հայտ ներկայացնելու համար Passenger.am կայքում անհրաժեշտ գործողությունների հերթականությունն է՝

 

  1. Ուղևորի կողմից անձամբ ամբողջությամբ լրացնել և ստորագրել օնլայն հայտը՝ նշելով ստեղծված հանգամանքները ( թռիչքի հետաձգում):
  2. Վավեր անձնագրի 2- 5 էջերի պատճենները PDF ֆորմատով:
  3. Չվերթի ամրագրման հաստատված նամակը (էլեկտրոնային նամակը, ավիատոմսերի գրասենյակի ամրագրում և այլն):
  4. Բոլոր առկա նստեցման կտրոնների ներկայացնելը:
  5. Ավիատոմսի տվյալների ստուգումը:
  6. Հասանելիք փոխհատուցման չափը, որը հաշվարկվում է ըստ թռիչքի տարածության (250-600 եվրո) մեր թիմի կողմից:
  7. Անչափահաս Ուղևորի, ինչպես նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի դեպքում լրացվում է անչափահասի, ինչպես նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի տվյալները, սակայն ստորագրում է ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը՝ նշելով և կցելով նաև վերջինիս անձնագրային տվյալները:
  8. Ստորագրել առ այն, որ տրված բոլոր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և, որ Ուղևորը տեղեկացված է կեղծ կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

 

Ի՞նչ անել, եթե հետաձգվել է չվերթը

Եթե չվերթը հետաձգվել է ավիաընկերության մեղքով, ապա վերջինս պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար՝ սկսած 2 ժամ հետաձգումից, տրամադրել փոխհատուցում՝ կախված հետաձգման ժամանակահատվածից՝ համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:

Եթե պատրաստվում եք դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով, ապա Ձեզ հարկավոր են փաստեր չվերթի հետաձգման վերաբերյալ, որի համար անհրաժեշտ է՝

  • Պահպանել Ձեր թռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, վճարման կտրոնները և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է Ձեր ամրագրման հաստատման համարը: Դրանք կարող են համարվել ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր:
  • Մեկնաբանություններ և լուսանկարներ. Ձեր բողոքը պետք է պարունակի այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսին է ինքնաթիռի իրական ժամանման ժամանակը, ինչպես նաև լուսանկարներ, ինչպիսիք են օդանավակայանի էկրանները, որտեղ ուշացումը ֆիքսված է:
  • Չստորագրել և չընդունել որևէ առաջարկ, որը կարող է հանգեցնել Ձեր իրավունքների կրճատմանը: Դա կարող է ավիաընկերության կողմից «ծուղակ» լինել՝ հետագայում հրաժարվելու փոխհատուցում իրականացնելուց:

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում թռիչքի ուշացման համար

Թռիչքի ուշացման դեպքում փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է Passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը ներկայացնել առցանց դիմում-հայտ՝ պարտադիր կցելով հետևյալ փաստաթղթերը և համապատասխան տեղեկատվություն՝

  1. Ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալները
  2. Վավեր անձնագրի 2- 5 էջերի պատճենները՝ PDF ֆորմատով
  3. Նստեցման կտրոնը (եթե առկա է)
  4. Ստորագրել լիազորագիրը և առ այն,որ տրամադրած տեղեկատվությունը հավաստի է և, որ Ուղևորը տեղեկացված է հակառակ դեպքում իրեն սպասվող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Որքա՞ն փոխհատուցում հնարավոր է ստանալ թռիչքի 2 ժամով հետաձգման համար

Թռիչքի մինչև 2 ժամ հետաձգման դեպքում ավիաընկերությունը փոխհատուցման որևէ պարտավորություն չի կրում: Սակայն պարտաավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար, տրամադրել 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն:

Հարկ եղած դեպքում, որոշ ավիաընկերությունների դեպքում Դուք կարող եք Ձեր ուղեբեռը հանձնել ավիաընկերության աշխատակիցներին, ովքեր պարտավոր են անվճար ապահովել ուղեբեռի պահպանումը:

Ո՞ր դեպքերում չվերթի հետաձգման համար չի նախատեսվում փոխհատուցում

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության չվերթի հետաձգման համար փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝

  • Եթե չվերթն իրականացվել է ԵՄ գրանցում չունեցող ավիաընկերության կողմից:
  • Եթե չվերթը չի սկսվել ԵՄ տարածքի օդանավակայանից ԵՄ գրանցում չունեցող ավիաընկերության կողմից, օրինակ՝ Երևանից դեպի Դուբայ:
  • Եթե չվերթի հետաձգման պատճառ են հանդիսացել « արտակարգ պայմանները»:
  • Եթե չվերթի հետաձգման մասին Ուղևորին գրավոր տեղեկացվել է թռիչքից 14 օր առաջ և տրվել է այլընտրանքային ուղի: Այնուամենայնիվ, ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերությունը, նույնիսկ կատարելով ոչ ԵՄ տարածքի օդանավակայանից մեկնում, ԵՄ կանոնակարգերը կիրառելի են ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության նկատմանբ, օրինակ՝ Երևանից դեպի Բուխարեստ: