×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Փոխադրման մերժում

Փոխադրման մերժման փոխհատուցում ստանալու հիմնական պայմանները

 

Ավիաընկերության կողմից Ուղևորի՝ ինքնաթիռ մուտք գործելը մերժելու դեպքում փոխհատուցում ստանալու համար պետք է ներկայացնել առցանց/օնլայն հայտ-դիմում Passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը, ստորագրել համապատասխան լիազորագիր և կցել էլեկտրոնային եղանակով հետևյալ փաստաթղթերը՝

 

  1. ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալներըը
  2. վավեր անձնագրի պատճենը (2-5 էջերի պատճենները PDF ֆորմատով)
  3. նստեցման կտրոնը:

 

Փոխադրման մերժման պատճառ կարող են հանդիսանալ՝

 

  • Ազատ նստատեղերի բացակայությունը
  • Տեխնիկական պատճառները
  • Ինքնաթիռի չափսերի փոփոխությունը
  • Ինքնաթիռի գերծանրաբեռնվածությունը և այլն:

 

Հատկանշանակ է, որ օդանավակայանի իրավասության ներքո գործող ծառայությունների, պետական սահմանային կամ այլ մարմինների և անձանց կողմից սահման հատելն արգելելու կամ ինքնաթիռ մուտք գործելու այլ խոչնդոտների դեպքում ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում:

 

Ի՞նչ գործոններից է կախված փոխհատուցման գումարը

 

Եթե ապացուցված է ավիաընկերության մեղքը, ապա վերջինս պարտավորվում է տրամադրել փոխհատուցում՝ ժամանակին չիրականացրած պարտականությունների և Ուղևորին պատճառած վնասների համար: Տվյալ դեպքում փոխհատուցման գումարի չափը որոշելիս գործում է հաշվարկման նույն մեխանիզմը, ինչ կիրառվում է չեղարկման դեպքում:

 

Փոխադրման մերժման պարագայում փոխհատուցման գումարի չափը որոշվում է համաձայն Եվրամիության ընդունած կանոնակարգի (261/2004), միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան կետերի:

 

Փոխհատուցման գումարը կախված է հետևյալ գործոններից՝

 

  1. Ավիաընկերության հետ կնքված պայմանագրից և նրանում առկա պայմաններից,
  2. Թռիչքի հեռավորությունից:

 

Ուղևորը իրավասու է՝

 

  • ընտրել ավիաընկերության կողմից առաջարկվող չվերթը կամ մերժել այն
  • ստանալ ավիատոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում: Փոխադրման մերժումը՝ որպես կանոն, տեղի է ունենում չվերթի օրը օդանավակայանում ինքնաթիռ նստեցման ընթացքում կամ գրանցումը սկսելուց մի քանի ժամ առաջ:

 

Ավիաընկերության պարտականությունները փոխադրման մերժման պարագայում

 

Փոխադրման մերժման պարագայում Եվրամիության կանոններին համաձայն, ինչպես նաև որոշ ոչ ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերությունների դեպքում կարող են կիրառվել հետևյալ լուծումները՝ համաձայն ԵՄ կանոնակարգի.

 

  1. Թռիչքի օրվանից 7-14 օր ժամանակահատվածում տեղեկացնելու դեպքում ավիաընկերությունը պարտավորվում է Ուղևորին առնվազն վճարել ավիատոմսի գնի կեսը կամ առաջարկել այլընտրանքային թռիչք՝ որոշակի պայմանների պահպանմամբ:
  2. Թռիչքի օրվանից 7օրից պակաս ժամանակահատվածում պարտավոր է վճարել 250-600 եվրո փոխհատուցում՝ կախված թռիչքի տարածությունից, ինչպես նաև, եթե այլընտրանքային թռիչքի դեպքում Ուղևորը կհասնի նշանակման կետ սկզբնական թռիչքի ժամանման ժամից 2 ժամից ուշ:
  3. ավիաընկերությունը պարտավոր է փոխհատուցումը կատարել առավելագույնը մինչև 8 շաբաթվա ընթացքում, սակայն գործնականում այդ ժամկետների խախտման միտում է նկատվում:

 

Փոխադրման մերժման դեպքում ավիաընկերությունը պարտավորվում է կատարել հետևյալ պայմանները.

 

  • Ուղևորին տրամադրել փոխադրման մերժման վերաբերյալ բացատրություն:
  • Առաջարկել Ուղևորին չվերթն իրականացնել նույն կամ այլ ավիաընկերության օդանավով (որից ուղևորը կարող է հրաժարվել):
  • Փոխհատուցել գնված նախնական ավիատոմսի ամբողջական արժեքը, եթե Ուղևորն ինքնուրույն ողջամիտ գնով և պայմաններով ավիատոմս է ձեռքբերում:

 

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում, եթե ուղևորին չեն թույլատրել թռիչքի

 

Իրավախախտ ավիաընկերությունից փոխհատուցում ստանալու համար Ուղևորը Passenger.am կայքի միջոցով (օնլայն) պետք է ներկայացնի նույն դիմումը, ինչ որ պահանջվում է թռիչքի հետաձգման և չեղարկման համար:

 

Ի՞նչ անել, եթե օդանավակայանում Ձեզ չեն թույլատրել չվերթին

Եթե օդանավակայանում Ձեզ չեն թույլատրել չվերթին, ապա պարտավոր են ՝

  • տրամադրել փոխադրման մերժման վերաբերյալ բացատրություն
  • առաջարկել Ձեզ չվերթն իրականացնել նույն կամ այլ ավիաընկերության օդանավով:

Այլընտրանքային օդանավին սպասելը՝ կախված Ձեր ընտրած ուղղությունից,կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այս պարագայում ավիաընկերությունը պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել Ձեր մասին. 2 ժամ սպասելու դեպքում տրամադրել ըմպելիքներ, 4 ժամի դեպքում՝ տաք սնունդ, 8 ժամ սպասելու դեպքում՝ անվճար հյուրանոցային սենյակ, ապահովել փոխադրումը հյուրանոց և հետ՝ օդանավակայան: Այդ ընթացքում ավիաընկերությունը(որոշ ավիաընկերությունների դեպքում) պարտավոր է ապահովել Ձեր ուղեբեռի պահպանումը:

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում փոխադրման մերժման դեպքում

Փոխադրման մերժման դեպքում փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է իրավախախտ ավիաընկերությանը Passenger.am կայքի միջոցով (օնլայն) ներկայացնել նույն դիմում-հայտը, ինչ որ պահանջվում է թռիչքի հետաձգման և չեղարկման համար՝ տրամադրելով տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Որքա՞ն փոխհատուցում է հնարավոր ստանալ փոխադրման մերժման համար

Փոխադրման մերժման պարագայում փոխհատուցման գումարի չափը որոշվում է համաձայն Եվրամիության ընդունած կանոնակարգի (261/2004), միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

Փոխհատուցման գումարը կախված է ավիաընկերության հետ կնքված պայմանագրից և կիրառվող միջազգային և ազգային իրավական նորմերից, դատաիրավական պրակտիկայից:

Փոխհատուցում իրավախախտ ավիաընկերության կամ դրան հավասարեցված այլ անձի կողմից ուղևորին տրվում է կախված թռիչքի հեռավորությունից՝

  • 250 եվրո՝ մինչև 1500 կմ. թռիչքների դեպքում
  • 400 եվրո՝ 1500-3500 կմ. թռիչքների դեպքում
  • 600 եվրո՝ 3500 կմ-ից ավել թռիչքների դեպքում:

Ո՞ր դեպքերում է փոխադրման մերժման համար նախատեսվում փոխհատուցում

Փոխադրման մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Հետևաբար, փոխադրման մերժման դիմաց փոխհատուցում կարող եք ստանալ,եթե ՝

  1. Ձեր ավիափոխադրումն իրականացվել է Եվրամիությունում գրանցված ավիաընկերության կողմից կամ դեպքը տեղի է ունեցել Եվրամիության տարածքի օդանավակայանից մեկնման ժամանակ:
  2. փոխադրման մերժումը տեղի է ունեցել ավիաընկերության մեղքով:

Ո՞ր դեպքերում փոխադրման մերժման համար չի նախատեսվում փոխհատուցում

Փոխադրման մերժման համար փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝

  1. Եթե Փոխադրման մերժման պատճառ են հանդիսացել « արտակարգ իրավիճակները »
  2. Եթե ավիաընկերությունը սահմանված ժամկետում տեղեկացրել է Ուղևորին փոխադրման մերժման մասին՝ ներկայացնելով դրա պատճառը և փոխհատուցելով սկզբնական ավիատոմսի արժեքը:
  3. Եթե ուղևորի փաստաթղթերը թերի են կամ անվավեր: