Մուտք անձնական հաշիվ
Մոռացել եմ գաղտնաբառը
Ձեր ավիատոմսով և անձնագրով, եթե՝ Ձեր ավիաչվերթը ուշացել է, ավիաչվերթը չեղարկվել է կամ Ձեզ մերժել են մուտք գործել ինքնաթիռ։
Մինչև 350 000 դրամ փոխհատուցման հնարավորություն
Խնայում ենք Ձեր նյարդերն ու ժամանակը
Յուրաքանչյուր խախտված իրավունքի համար պայքարում ենք մինչև վերջ
Լրացրեք թռիչքի
տվյալները
Ընտրում ենք
պատճառը
Լրացրեք անհրաժեշտ
տվյալները
Մյուս քայլերով
զբաղվում ենք մենք
Ցանկացած ավիաընկերությունից ավիատոմս գնելիս՝ Ուղևորի հետ կնքվում է փոխադրման պայմանագիր, որը կարգավորվում է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով, որոնք իրենց հերթին պարունակում են դրույթներ՝ թռիչքի հետաձգման կամ չեղարկման դեպքում Ուղևորի հիմնական իրավունքները, հասանելիք փոխհատուցման չափը և նմանատիպ այլ հարցեր: Փոխհատուցումը տրվում է ավիաընկերության կամ դրան հավասարեցված պատասխանող այլ անձի կողմից:
Թռիչքի հետաձգման կամ չեղարկման պարագայում կարևոր պայմանը գումարային փոխհատուցումն է, որի պատասխանատվությունը կրում է ավիաընկերությունը (տեխնիկական պատճառներ, ինքնաթիռի բացակայություն, արտակարգ վայրէջք, վթար և այլն), բացառություն կարող են կազմել «արտակարգ պայմանները», բայց նույնիսկ այս դեպքում Եվրամիության գործող կանոնակարգերին համաձայն ավիափոխադրողը պարտաավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար՝ սկսած 2 ժամ հետաձգումից:
Որպես կանոն որոշ ավիաընկերություններ Ուղևորի կողմից ուղիղ ստացված հայտերը մերժում են՝ «ավտոմատ» կերպով պատճառաբանելով արտակարգ իրավիճակների հանգամանքը, որը շատ դեպքերում Ուղևորներին շրջանցելու և խաբելու դյուրին միջոց է, քանի որ «արտակարգ իրավիճակներ» հասկացությունը և մեկնաբանությունը տրվում և սահմանվում է մի շարք կարևոր չափանիշներից և դատական նախադեպերից:
Ավիաթռիչքների ուշացման կամ չեղարկման դեպքում ավիաընկերությունը պարտավորված է կատարել հետևյալ պայմանները՝ կախված կոնկրետ իրավիճակից՝
Եվրամիության 261/2004 կանոնակարգը և դատական նախադեպը նախատեսում է ավիաընկերության պարտականությունը երկար գիշերային կեցության դեպքում տրամադրել անվճար հյուրանոցային սենյակ, ինչպես նաև ապահովել Ուղևորի անվճար փոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հետ՝ դեպի օդանավակայան:
Չվերթի ուշացման, հետաձգման կամ չեղարկման մասին Ուղևորին թռիչքից 14 օր առաջ տեղեկացնելու դեպքում նյութական փոխհատուցում չի տրամադրվում: Փոխհատուցման չափը կախված է հետևյալ գործոններից՝
Հիմնականում Ուղևորները տեղյակ չեն իրենց իրավունքներից: Passanger.am-ը միշտ պատրաստ է օգնել և ուսումնասիրել` արդյոք Դուք ունեք փոխատուցման իրավունք: Ավելին, կարող եք համոզված լինել, որ մենք կարող ենք պաշտպանել Ձեր իրավունքները:
Թռիչքի հետաձգում
Եթե Ավիաընկերությունը պատասխանատու է թռիչքի հետաձգման համար, ավիափոխադրողը պարտավոր է պատշաճ կերպով հոգալ Ուղևորի մասին: Հետաձգման/չեղարկման դեպքում Ուղևորն իրավունք ունի հրաժարվել թռիչքից, պահանջել փոխհատուցում կրած վնասների դիմաց, ինչպես նաև պահանջել տոմսի ամբողջական փոխհատուցում: Որոշ դեպքերում Ուղևորը կարող է դիմել տուգանելու համար ավիափոխադրողին և անվճար օգտվել ճամպրուկի պահպանման, զովացուցիչ ըմպելիքների, սննդի ծառայություններից: Եթե Եվրոպական գրանցում ունեցող ավիաընկերությունը պատասխանատու է 3 և ավելի ժամ թռիչքի հետաձգման համար, Ուղևորը, համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, իրավունք ունի ստանալ 250-ից մինչև 600 Եվրո փոխհատուցում:
Թռիչքի չեղարկում
Թռիչքի չեղարկման դեպքում ավիաընկերությունը սահմանված կարգով պետք է առաջարկի Ուղևորին այլընտրանքային թռիչք կամ տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում: Կարևոր է նաև հաշվի առնել, թե թռիչքից որքան ժամանակ առաջ է ավիաընկերությունը Ուղևորին տեղեկացրել թռիչքի չեղարկման մասին. ավելի քան 14 օր առաջ, 7-14 օր առաջ, չեղարկված թռիչքի ամսաթվից 7 օրից պակաս ժամանակահատվածում: Եթե թռիչքը չեղարկվել է` առանց ամենաքիչը 7-14 օր առաջ այդ մասին Ուղևորին տեղեկացնելու, Ուղևորը, համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, իրավունք ունի ստանալ մինչև 600 Եվրո փոխհատուցում:
Փոխադրման մերժում
Եթե օդանավակայանում Ձեզ թույլ չեն տվել չվերթին, ավիաընկերությունը 7 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ փոխհատուցել տոմսի արժեքը կամ առաջարկել այլընտրանքային թռիչք նույն ուղղությամբ: Բացի այդ, ավիաընկերությունը պարտավոր է պատշաճ կերպով հոգալ Ուղևորի մասին. ապահովել սննդով և ըմպելիքներով, տրամադրել սենյակ հյուրանոցում և ապահովել Ուղևորի փոխադրումը դեպի հյուրանոց` կախված այն հանգամանքից, թե որքան ժամանակ Ուղևորն ստիպված կլինի սպասել օդանավակայանում: