Ուղեցույց
Ուղևորներին
Passenger.am ընկերությունն ունի մեծ փորձ տվյալ ոլորտում և ծանոթ է բոլոր գործընթացներին և իրավիճակներին: Կայքի փորձառության և ռեսուրսների շնորհիվ Դուք կունենաք փոխհատուցման լավագույն հնարավորությունները: Դուք ստանում եք Ձեր հասանելիք փոխհատուցումը՝ Ձեր կողմից զրոյական ջանքերով:
Փոխհատուցումը կազմակերպելու համար նախ պետք է՝
- Տրամադրել Ձեր թռիչքի հետ կապված բոլոր տեղեկությունները
- Lիազորել Passenger.am-ի թիմին Ձեր անունից հանդես գալու իրավախախտ ավիաընկերության հետ հարաբերություններում
- Ավիաընկերության հետ հարաբերություններում:
Ինչպե՞ս է դա արվում՝
- Ներկայացվում է օնլայն-դիմում
- Passenger.am-ը նախնական կերպով ուսումնասիրում է հայտի փոխհատուցելի լինելը և հետագայում հայտնում այն ընդունելու կամ չընդունելու մասին
- Passenger.am-ը սկսում է փոխհատուցման պահանջով հայտը, եթե այն փոխհատուցման ենթակա է
- Ավիաընկերության հետ բանակցությունների և գործի վերջնական արդյունքների մասին տեղեկացվում է Ուղևորին
- Ուղևորը ստանում է հասանելիք փոխհատուցումը՝ հարցին դրական լուծում ստանալու դեպքում
- Ողջ աշխատանքը կատարում է ընկերությունը
- Մինչև փոխհատուցում ստանալը Ուղևորը որևէ գումար չի վճարում
- Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում
Տուրիստական ընկերություններին
Եթե Ուղևորը իր տոմսը գնել է տուրօպերատորի միջոցով, ապա վերջինս պարտավորված է տեղեկացնել թռիչքի հետ կապված փոփոխությունների մասին: Եթե չվերթը հետաձգվել է կամ չեղարկվել, ապա տուրփաթեթի գնորդը կարող է պահանջել տուրիստական ընկերությունից փոխհատուցում կամ գումարի մասնակի կամ լրիվ վերադարձ:
Այսպիսի խնդիրների լուծման համար Passenger.am-ը իր ծառայություններն է առաջարկում նաև տուրիստական ընկերություններին:
Տուրիստական ընկերությունը խնայում է իր արժեքավոր ժամանակը, քանզի գործընթացը երկարատև է՝ մի քանի ամսից մինչև 1 տարի կամ ավելի՝ կախված գործի բնույթից:
Օդանավակայաններին
Թռիչքի հետաձգման, չեղարկման հետևանքով ուղևորների հետ առաջացած խնդիրները լուծելու համար Passenger.am- ը իր ծառայություններն է առաջարկում օդանավակայաններին:
Օդանավակայանները պատասխանատվություն են կրում գրանցված ավիաընկերությունների բնականոն աշխատանքի կազմակերպման համար, հետևաբար՝ նաև ուղևորների հետ առաջացած խնդիրների դեպքում շոշափվում է բոլոր ներգրավված կողմերի իրավահարաբերությունները: Առաջացած խնդիրներին մասնագիտական լուծում կարող է առաջարկել Passenger.am-ի թիմը: