Փոխադրման մերժում
Փոխադրման մերժման փոխհատուցում ստանալու հիմնական պայմանները
ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալներըը
վավեր անձնագրի պատճենը (2-5 էջերի պատճենները PDF ֆորմատով)
նստեցման կտրոնը:
Ավիաընկերության կողմից Ուղևորի՝ ինքնաթիռ մուտք գործելը մերժելու դեպքում փոխհատուցում ստանալու համար պետք է ներկայացնել առցանց/օնլայն հայտ-դիմում Passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը, ստորագրել համապատասխան լիազորագիր և կցել էլեկտրոնային եղանակով հետևյալ փաստաթղթերը՝
Փոխադրման մերժման պատճառ կարող են հանդիսանալ՝
- Ազատ նստատեղերի բացակայությունը
- Տեխնիկական պատճառները
- Ինքնաթիռի չափսերի փոփոխությունը
- Ինքնաթիռի գերծանրաբեռնվածությունը և այլն:
Հատկանշանակ է, որ օդանավակայանի իրավասության ներքո գործող ծառայությունների, պետական սահմանային կամ այլ մարմինների և անձանց կողմից սահման հատելն արգելելու կամ ինքնաթիռ մուտք գործելու այլ խոչնդոտների դեպքում ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Ի՞նչ գործոններից է կախված փոխհատուցման գումարը
Եթե ապացուցված է ավիաընկերության մեղքը, ապա վերջինս պարտավորվում է տրամադրել փոխհատուցում՝ ժամանակին չիրականացրած պարտականությունների և Ուղևորին պատճառած վնասների համար: Տվյալ դեպքում փոխհատուցման գումարի չափը որոշելիս գործում է հաշվարկման նույն մեխանիզմը, ինչ կիրառվում է չեղարկման դեպքում:
Փոխադրման մերժման պարագայում փոխհատուցման գումարի չափը որոշվում է համաձայն Եվրամիության ընդունած կանոնակարգի (261/2004), միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան կետերի:
Փոխհատուցման գումարը կախված է հետևյալ գործոններից՝
- Ավիաընկերության հետ կնքված պայմանագրից և նրանում առկա պայմաններից,
- Թռիչքի հեռավորությունից:
Ուղևորը իրավասու է՝
- ընտրել ավիաընկերության կողմից առաջարկվող չվերթը կամ մերժել այն
- ստանալ ավիատոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում: Փոխադրման մերժումը՝ որպես կանոն, տեղի է ունենում չվերթի օրը օդանավակայանում ինքնաթիռ նստեցման ընթացքում կամ գրանցումը սկսելուց մի քանի ժամ առաջ:
Ավիաընկերության պարտականությունները փոխադրման մերժման պարագայում
Փոխադրման մերժման պարագայում Եվրամիության կանոններին համաձայն, ինչպես նաև որոշ ոչ ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերությունների դեպքում կարող են կիրառվել հետևյալ լուծումները՝ համաձայն ԵՄ կանոնակարգի.
- Թռիչքի օրվանից 7-14 օր ժամանակահատվածում տեղեկացնելու դեպքում ավիաընկերությունը պարտավորվում է Ուղևորին առնվազն վճարել ավիատոմսի գնի կեսը կամ առաջարկել այլընտրանքային թռիչք՝ որոշակի պայմանների պահպանմամբ:
- Թռիչքի օրվանից 7օրից պակաս ժամանակահատվածում պարտավոր է վճարել 250-600 եվրո փոխհատուցում՝ կախված թռիչքի տարածությունից, ինչպես նաև, եթե այլընտրանքային թռիչքի դեպքում Ուղևորը կհասնի նշանակման կետ սկզբնական թռիչքի ժամանման ժամից 2 ժամից ուշ:
- ավիաընկերությունը պարտավոր է փոխհատուցումը կատարել առավելագույնը մինչև 8 շաբաթվա ընթացքում, սակայն գործնականում այդ ժամկետների խախտման միտում է նկատվում:
Փոխադրման մերժման դեպքում ավիաընկերությունը պարտավորվում է կատարել հետևյալ պայմանները.
- Ուղևորին տրամադրել փոխադրման մերժման վերաբերյալ բացատրություն:
- Առաջարկել Ուղևորին չվերթն իրականացնել նույն կամ այլ ավիաընկերության օդանավով (որից ուղևորը կարող է հրաժարվել):
- Փոխհատուցել գնված նախնական ավիատոմսի ամբողջական արժեքը, եթե Ուղևորն ինքնուրույն ողջամիտ գնով և պայմաններով ավիատոմս է ձեռքբերում:
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում, եթե ուղևորին չեն թույլատրել թռիչքի
Իրավախախտ ավիաընկերությունից փոխհատուցում ստանալու համար Ուղևորը Passenger.am կայքի միջոցով (օնլայն) պետք է ներկայացնի նույն դիմումը, ինչ որ պահանջվում է թռիչքի հետաձգման և չեղարկման համար:
Հաճախ տրվող հարցեր
Եթե օդանավակայանում Ձեզ չեն թույլատրել չվերթին, ապա պարտավոր են ՝
- տրամադրել փոխադրման մերժման վերաբերյալ բացատրություն
- առաջարկել Ձեզ չվերթն իրականացնել նույն կամ այլ ավիաընկերության օդանավով:
Այլընտրանքային օդանավին սպասելը՝ կախված Ձեր ընտրած ուղղությունից,կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այս պարագայում ավիաընկերությունը պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել Ձեր մասին. 2 ժամ սպասելու դեպքում տրամադրել ըմպելիքներ, 4 ժամի դեպքում՝ տաք սնունդ, 8 ժամ սպասելու դեպքում՝ անվճար հյուրանոցային սենյակ, ապահովել փոխադրումը հյուրանոց և հետ՝ օդանավակայան: Այդ ընթացքում ավիաընկերությունը(որոշ ավիաընկերությունների դեպքում) պարտավոր է ապահովել Ձեր ուղեբեռի պահպանումը:
Փոխադրման մերժման դեպքում փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է իրավախախտ ավիաընկերությանը Passenger.am կայքի միջոցով (օնլայն) ներկայացնել նույն դիմում-հայտը, ինչ որ պահանջվում է թռիչքի հետաձգման և չեղարկման համար՝ տրամադրելով տեղեկատվություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Փոխադրման մերժման պարագայում փոխհատուցման գումարի չափը որոշվում է համաձայն Եվրամիության ընդունած կանոնակարգի (261/2004), միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան:
Փոխհատուցման գումարը կախված է ավիաընկերության հետ կնքված պայմանագրից և կիրառվող միջազգային և ազգային իրավական նորմերից, դատաիրավական պրակտիկայից:
Փոխհատուցում իրավախախտ ավիաընկերության կամ դրան հավասարեցված այլ անձի կողմից ուղևորին տրվում է կախված թռիչքի հեռավորությունից՝
- 250 եվրո՝ մինչև 1500 կմ. թռիչքների դեպքում
- 400 եվրո՝ 1500-3500 կմ. թռիչքների դեպքում
- 600 եվրո՝ 3500 կմ-ից ավել թռիչքների դեպքում:
Փոխադրման մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Հետևաբար, փոխադրման մերժման դիմաց փոխհատուցում կարող եք ստանալ,եթե ՝
- Ձեր ավիափոխադրումն իրականացվել է Եվրամիությունում գրանցված ավիաընկերության կողմից կամ դեպքը տեղի է ունեցել Եվրամիության տարածքի օդանավակայանից մեկնման ժամանակ:
- փոխադրման մերժումը տեղի է ունեցել ավիաընկերության մեղքով:
Փոխադրման մերժման համար փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝
- Եթե Փոխադրման մերժման պատճառ են հանդիսացել « արտակարգ իրավիճակները »
- Եթե ավիաընկերությունը սահմանված ժամկետում տեղեկացրել է Ուղևորին փոխադրման մերժման մասին՝ ներկայացնելով դրա պատճառը և փոխհատուցելով սկզբնական ավիատոմսի արժեքը:
- Եթե Ուղևորի փաստաթղթերը թերի են կամ անվավեր: