Մեզ ընտրելու առավելությունները
Չեղարկված թռիչքներ
Մեր ծառայությունները

Չեղարկված թռիչքներ

Չեղարկված թռիչքներ, trichq@ chexarkvel e

Չեղարկված թռիչքի փոխհատուցում ստանալու հիմնական պայմանները

01

պահպանել թռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը և վճարման կտրոնները, ինչպես նաև հյուրանոցային և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է Ուղևորի ամրագրման հաստատման համարը

02

ճշգրիտ մեկնանաբանություններ, ինչպիսին է ինքնաթիռի իրական ժամանման ժամանակը

03

լուսանկարներ, ինչպիսիք են օդանավակայանի էկրանները, որտեղ ուշացումը ֆիքսված է

04

թռիչքի հետաձգման հետևանքով ծախսերի պահպանված կտրոնները: Դրանք կարող են համարվել ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր

Ի՞նչ գործոններից է կախված փոխհատուցման գումարը

Չեղարկված ավիաթռիչքի փոխհատուցման գումարը կախված է հետևյալ գործոններից.

  1. Թռիչքի հեռավորությունից
  2. Թռիչքի հետաձգման ժամանակահատվածից
  3. Ավիաթռիչքի չեղարկման պատճառից
  4. Թռիչքի չեղարկման մասին գրավոր կամ այլ կրիչի միջոցով զգուշացումից և դրա ժամկետներից:

Չեղարկված ավիաթռիչքի փոխհատուցումը կատարվում է համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան կետերի:

Ավիաընկերության պարտականությունները թռիչքի չեղարկման պարագայում

Ավիաընկերությունը, որի պատճառով չեղարկվել է ավիաթռիչքը, համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի պարտավորվում է ՝

  1. սահմանված կարգի համաձայն կազմակերպել Ուղևորի թռիչքը նույն կամ այլ ավիաընկերության օդանավով, տրամադրել սնունդ, ըմպելիքներ, 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն, կախված չեղարկման ժամկետից՝ անվճար հյուրանոցային սենյակ,
  2. Ուղևորի ցանկությամբ՝ ավիատոմսի նախնական գնված արժեքի ամբողջական փոխհատուցում՝ 7 օրվա ընթացքում, եթե չեղարկումն իրականացվել է թռիչքից 14 օր առաջ:
  3. Ուղևորը կարող է ստանալ իրեն հասանելիք փոխհատուցումը, եթե այդ մասին տեղեկացվել է չեղարկված ավիաթռիչքի ամսաթվից 14 օր պակաս ժամկետում:

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում թռիչքի չեղարկման համար

Թռիչքի չեղարկման պարագայում ուղևորները հետագայում փոխհատուցում կարող են ստանան համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան դրույթների:

Թռիչքի չեղարկման պարագայում ուղևորները առցանց հայտը լրացնում են գրեթե նույնությամբ, ինչպես հետաձգման դեպքում: Որպես կանոն՝ որոշ ավիաընկերություններ Ուղևորի կողմից ուղիղ ստացված հայտերը մերժում են՝ «ավտոմատ» կերպով պատճառաբանելով արտակարգ իրավիճակների հանգամանքը, որը շատ դեպքերում ուղևորներին շրջանցելու և խաբելու դյուրին միջոց է...,քանի որ «արտակարգ իրավիճակներ» հասկացությունը և դրա կիրառելիությունը որպես կանոն ազատում է ավիաընկերությանը պատասխանատվությունից, սակայն նշված հասկացության մեկնաբանությունը տրվում և սահմանվում է մի շարք կարևոր չափանիշներից և դատական նախադեպերից ելնելով:

Ուղևորը Passenger.am կայքի միջոցով պետք է տվյալ ավիաընկերությանը ներկայացնի՝

  1. Առցանց դիմում-հայտ իրավախախտ ավիաընկերությանը՝ նշելով պատճառը (թռիչքի չեղարկում, արտակարգ վայրէջք, վթար)
  2. Ավիատոմսի և վավեր անձնագրի 2- 5 էջերի պատճենները PDF ֆորմատով
  3. Նստեցման կտրոնը:
  4. Ստորագրել առ այն,որ բոլոր տրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և, որ ստորագրող Ուղևորը տեղեկացված է կեղծ կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու մասին օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
 

Եթե Ուղևորը ցանկանում է ստանալ պատճառված վնասների փոխհատուցում, ապա պետք է ներկայացնի՝

  1. Օնլայն-դիմում ՝ չվերթի չեղարկման հետևանքով կրած վնասների մասին
  2. Կտրոնների (կամ նմանատիպ փաստաթղթերի) պատճենները:
 

Փոխհատուցումը իրավախախտ ավիաընկերության կամ դրան հավասարեցված անձի կողմից ուղևորին տրվում է կախված թռիչքի հեռավորությունից՝

  1. 250 եվրո՝ մինչև 1500 կմ. թռիչքների դեպքում
  2. 400 եվրո՝ 1500-3500 կմ. թռիչքների դեպքում
  3. 600 եվրո՝ 3500 կմ-ից ավել թռիչքների դեպքում

Passenger.am-ը հանդիսանում է իրավական թիմով մասնագիտացված միջնորդ կազմակերպություն Ուղևորի և ենթադրյալ օրինախախտ ավիաընկերության միջև:

Հաճախ տրվող հարցեր

Եթե չվերթը հետաձգվել է ավիաընկերության մեղքով, ապա վերջինս պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար՝ սկսած 2 ժամ հետաձգումից, տրամադրել փոխհատուցում՝ կախված հետաձգման ժամանակահատվածից՝ համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:

Եթե պատրաստվում եք դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով, ապա Ձեզ հարկավոր են փաստեր չվերթի հետաձգման վերաբերյալ, որի համար անհրաժեշտ է՝

  • Պահպանել Ձեր թռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, վճարման կտրոնները և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է Ձեր ամրագրման հաստատման համարը: Դրանք կարող են համարվել ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր:
  • Մեկնաբանություններ և լուսանկարներ. Ձեր բողոքը պետք է պարունակի այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսին է ինքնաթիռի իրական ժամանման ժամանակը, ինչպես նաև լուսանկարներ, ինչպիսիք են օդանավակայանի էկրանները, որտեղ ուշացումը ֆիքսված է:
  • Չստորագրել և չընդունել որևէ առաջարկ, որը կարող է հանգեցնել Ձեր իրավունքների կրճատմանը: Դա կարող է ավիաընկերության կողմից «ծուղակ» լինել՝ հետագայում հրաժարվելու փոխհատուցում իրականացնելուց:

Չվերթի չեղարկման դեպքում ուղևորները փոխհատուցվում են ըստ ԵՄ 261/2004 կարգավորման, միջազգային համաձայնագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության: Չվերթի չեղարկման դեպքում ուղևորները լրացնում են օնլայն դիմումը նույն կերպ, ինչպես չվերթի ուշացման դեպքում, կցելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ստորագրելով, որ բոլոր տրամադրված տեղեկությունները ճշմարիտ են:

Եթե ուղևորն ուզում է ստանալ փոխհատուցում պատճառված վնասների համար, նա պետք է ներկայացնի հետևյալը.

  • Օնլայն դիմում, որտեղ նշվում է չվերթի չեղարկման արդյունքում պատճառված վնասը
  • Կտրոնների (կամ նմանատիպ փաստաթղթերի) պատճեններ

Չվերթի չեղարկման մասին Ուղևորին թռիչքից 2 շաբաթ առաջ և ավելի ժամկետում տեղեկացնելու դեպքում ավիաընկերության կողմից նյութական փոխհատուցում չի տրամադրվում:

Ուղևորը իրավասու է՝

  • Ընդունել ավիաընկերության կողմից առաջարկվող այլընտրանքային չվերթը կամ հրաժարվել դրանից:
  • Ստանալ ավիատոմսի նախնական գնված արժեքի ամբողջական փոխհատուցում:

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության չվերթի չեղարկման դեպքում ավիաընկերությունից փոխհատուցում կարելի է ստանալ հետևյալ դեպքերում՝

  1. Եթե չվերթի չեղարկումը տեղի է ունեցել ավիաընկերության մեղքով:
  2. Եթե ավիաընկերությունը չվերթի չեղարկման մասին Ուղևորին տեղեկացրել է չեղարկված թռիչքի ամսաթվից 14 օրից պակաս ժամկետում:
  3. Եթե առկա են չեղարկված թռիչքի վերաբերող փաստաթղթերը և համապատասխան տեղեկատվություն:

Կանոնակարգի համաձայն չվերթի չեղարկման համար ավիաընկերության կողմից փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում.

  1. Եթե չվերթի չեղարկումը ավիաընկերության մեղքով չի կատարվել:
  2. Եթե չվերթի չեղարկման պատճառ են հանդիսացել « արտակարգ իրավիճակները », որի միջոցով հաճախ ավիաընկերությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից:
  3. Եթե ավիաընկերությունը չվերթի չեղարկման մասին Ուղևորին տեղեկացրել է չեղարկված չվերթի ամսաթվից 14 օր առաջ և ապահովել սկզբնական գնված ավիատոմսի ամբողջական գումարի վերադարձը: