Մեզ ընտրելու առավելությունները
Հետաձգված թռիչքներ
Մեր ծառայությունները

Հետաձգված թռիչքներ

Չվերթի փոխհատուցում

Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում թռիչքի հետաձգման համար

01

Ուղևորի կողմից անձամբ ամբողջությամբ լրացնել և ստորագրել օնլայն հայտը՝ նշելով ստեղծված հանգամանքները ( թռիչքի հետաձգում):

02

Վավեր անձնագրի 2- 5 էջերի պատճենները PDF ֆորմատով:

03

Չվերթի ամրագրման հաստատված նամակը (էլեկտրոնային նամակը, ավիատոմսերի գրասենյակի ամրագրում և այլն):

04

Բոլոր առկա նստեցման կտրոնների ներկայացնելը:

05

Ավիատոմսի տվյալների ստուգումը:

06

Հասանելիք փոխհատուցման չափը, որը հաշվարկվում է ըստ թռիչքի տարածության (250-600 եվրո) մեր թիմի կողմից:

07

Անչափահաս Ուղևորի, ինչպես նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի դեպքում լրացվում է անչափահասի, ինչպես նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի տվյալները, սակայն ստորագրում է ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը՝ նշելով և կցելով նաև վերջինիս անձնագրային տվյալները:

08

Ստորագրել առ այն, որ տրված բոլոր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և, որ Ուղևորը տեղեկացված է կեղծ կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Թռիչքի ուշացման, հետաձգման փոխհատուցում ստանալու հիմնական պայմանները

Թռիչքի ուշացման, հետաձգման դեպքում փոխհատուցում ստանալու համար պետք է ներկայացնել առցանց/օնլայն հայտ passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը, որի համար անհրաժեշտ է լրացնել հայտ-դիմումը, ստորագրել համապատասխան լիազորագիրը և կցել էլեկտրոնային եղանակով առնվազն հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝

  1. Ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալները
  2. Վավեր անձնագրի պատճենը՝ 2- 5 էջերի պատճենները PDF ֆորմատով
  3. նստեցման կտրոնը, եթե առկա է
  4. Ստորագրել առ այն,որ բոլոր տրված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և որ ստորագրող Ուղևորը տեղեկացված է կեղծ կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելու մասին օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Passenger.am-ը, որպես իրավական թիմով մասնագիտացված միջնորդ կազմակերպություն, գործում է հօգուտ Ուղևորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման, հանդիսանում է միջնորդ Ուղևորի և ենթադրյալ օրինախախտ ավիաընկերության միջև:

Թռիչքի ուշացման, հետաձգման փոխհատուցում ստանալու հիմնական պայմանները

Թռիչքի ուշացման, հետաձգման դեպքում փոխհատուցում ստանալու համար պետք է ներկայացնել առցանց/օնլայն հայտ passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը, որի համար անհրաժեշտ է լրացնել հայտ-դիմումը, ստորագրել համապատասխան լիազորագիրը և կցել էլեկտրոնային եղանակով առնվազն հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝

  1. Թռիչքի հետաձգման մասին զգուշացում և դրա ժամկետներն ու պատճառները (արտակարգ վայրէջք,վթար և այլն):
  2. Այլընտրանքային փոխադրամիջոցի առաջարկում պատշաճ ժամկետներում:
  3. Չվերթի հեռավորությունը:

Եվրամիության պետությունում գրանցված ավիաընկերությունների, ինչպես նաև Եվրոպական միության որևէ օդանավակայանից թռիչքի հետաձգման պարագայում ավիաընկերության հիմնական պարտականությունները

Մինչև 2 ժամ հետաձգման դեպքում ավիաընկերությունը որևէ պարտավորություն չի կրում: Սակայն իր ներքին կանոնների համաձայն՝ կարող է լրացուցիչ ծառայություններ մատուցել, որը շատ հազվադեպ է լինում:

2 ժամից ավել ուշացումով թռիչքի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավոր է ուղևորներին տրամադրել 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն, ապահովել սննդով և ըմպելիքներով:

6 ժամից ավելի տևող չվերթի հետաձգման դեպքում ավիաընկերությունը պարտավորված է ուղևորներին տրամադրել անվճար կեցություն հյուրանոցում, ապահովել նրանց փոխադրումը:

Հաճախ տրվող հարցեր

Եթե Ուղևորն անչափահաս է, Passenger.am կայքում ներկայացվող փոխհատուցման դիմում-հայտում լրացվում է անչափահաս Ուղևորի տվյալները, սակայն ստորագրում է ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը՝ նշելով և կցելով նաև վերջինիս անձնագրային տվյալները: Նույն կերպ լրացվում է նաև սահմանափակ գործունակ կամ անգործունակ Ուղևորի դեպքում՝ օրինական ներկայացուցչի կողմից:

Իրավախախտ ավիաընկերությունից կամ դրան հավասարեցված այլ անձից հասանելիք փոխհատուցումը ստանալու համար հարկավոր է՝ - Passenger.am կայքի միջոցով ներկայացնել առցանց դիմում- հայտ իրավախախտ ավիաընկերությանը՝ պարտադիր կցելով ավիատոմսի, վավեր անձնագրի (2-5 էջերը՝ PDF ֆորմատով), նստեցման կտրոնի պատճենները, ինչպես նաև ներկայացնելով հնարավորինս հստակ տեղեկատվություն Ձեր գործի շրջանակներում: - Ստորագրել լիազորագիր Passenger.am-ի թիմին Ձեր անունից հանդես գալու իրավախախտ ավիաընկերության հետ հարաբերություններում: Ավիաընկերության հետ բանակցությունների և գործի վերջնական արդյունքների մասին տեղեկացվում է Ուղևորին:

Թռիչքի հետաձգման, չեղարկման, ինչպես նաև Ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցում ստանալու հնարավորություն Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղություններով: Ուղևորը կարող է դիմել փոխհատուցման համար,եթե՝ Չվերթը տեղի է ունեցել ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության միջոցով կամ Եվրամիության տարածքից սկսած թռիչքի դեպքում, ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության կողմից վաճառված մեկ ամրագրմամբ, սակայն այլ ավիաընկերություններով թռիչքների իրականացման դեպքում: Առկա են թռիչքի հետաձգման, չեղարկման և այլնի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր և փաստեր:

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության Ուղևորը կարող է դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով թռիչքից հետո մինչև 2 տարվա ընթացքում՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

Ուղևորի կողմից տրված բացառիկ լիազորագրի համաձայն Փոխհատուցման գումարը ստանում է Passenger.am-ը և իր միջնորդավճարը գանձելուց հետո, որը կազմում է գումարի 30%-ը, բանկային փոխանցմամբ հանձնում է Ուղևորին: Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում:

Եթե չվերթը հետաձգվել է ավիաընկերության մեղքով, ապա վերջինս պարտավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար՝ սկսած 2 ժամ հետաձգումից, տրամադրել փոխհատուցում՝ կախված հետաձգման ժամանակահատվածից՝ համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:

Եթե պատրաստվում եք դիմել ավիաընկերությանը փոխհատուցման հայտով, ապա Ձեզ հարկավոր են փաստեր չվերթի հետաձգման վերաբերյալ, որի համար անհրաժեշտ է՝

  • Պահպանել Ձեր թռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, վճարման կտրոնները և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է Ձեր ամրագրման հաստատման համարը: Դրանք կարող են համարվել ապացուցողական ուժ ունեցող փաստաթղթեր:
  • Մեկնաբանություններ և լուսանկարներ. Ձեր բողոքը պետք է պարունակի այնպիսի մեկնաբանություններ, ինչպիսին է ինքնաթիռի իրական ժամանման ժամանակը, ինչպես նաև լուսանկարներ, ինչպիսիք են օդանավակայանի էկրանները, որտեղ ուշացումը ֆիքսված է:
  • Չստորագրել և չընդունել որևէ առաջարկ, որը կարող է հանգեցնել Ձեր իրավունքների կրճատմանը: Դա կարող է ավիաընկերության կողմից «ծուղակ» լինել՝ հետագայում հրաժարվելու փոխհատուցում իրականացնելուց:

Թռիչքի ուշացման դեպքում փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է Passenger.am կայքի միջոցով իրավախախտ ավիաընկերությանը ներկայացնել առցանց դիմում-հայտ՝ պարտադիր կցելով հետևյալ փաստաթղթերը և համապատասխան տեղեկատվություն՝

  1. Ավիատոմսը, որտեղ նշված է տոմսի ամրագրման տվյալները
  2. Վավեր անձնագրի 2- 5 էջերի պատճենները՝ PDF ֆորմատով
  3. Նստեցման կտրոնը (եթե առկա է)
  4. Ստորագրել լիազորագիրը և առ այն,որ տրամադրած տեղեկատվությունը հավաստի է և, որ Ուղևորը տեղեկացված է հակառակ դեպքում իրեն սպասվող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

Թռիչքի մինչև 2 ժամ հետաձգման դեպքում ավիաընկերությունը փոխհատուցման որևէ պարտավորություն չի կրում: Սակայն պարտաավոր է պատշաճ կերպով հոգ տանել ուղևորների համար, տրամադրել 2 հեռախոսազանգ, 2 ֆաքս հաղորդագրություն, 2 էլեկտրոնային նամակ ուղարկելու հնարավորություն:

Հարկ եղած դեպքում, որոշ ավիաընկերությունների դեպքում Դուք կարող եք Ձեր ուղեբեռը հանձնել ավիաընկերության աշխատակիցներին, ովքեր պարտավոր են անվճար ապահովել ուղեբեռի պահպանումը:

Համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության չվերթի հետաձգման համար փոխհատուցում չի նախատեսվում հետևյալ դեպքերում՝

  • Եթե չվերթն իրականացվել է ԵՄ գրանցում չունեցող ավիաընկերության կողմից:
  • Եթե չվերթը չի սկսվել ԵՄ տարածքի օդանավակայանից ԵՄ գրանցում չունեցող ավիաընկերության կողմից, օրինակ՝ Երևանից դեպի Դուբայ:
  • Եթե չվերթի հետաձգման պատճառ են հանդիսացել « արտակարգ պայմանները»:
  • Եթե չվերթի հետաձգման մասին Ուղևորին գրավոր տեղեկացվել է թռիչքից 14 օր առաջ և տրվել է այլընտրանքային ուղի: Այնուամենայնիվ, ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերությունը, նույնիսկ կատարելով ոչ ԵՄ տարածքի օդանավակայանից մեկնում, ԵՄ կանոնակարգերը կիրառելի են ԵՄ գրանցում ունեցող ավիաընկերության նկատմանբ, օրինակ՝ Երևանից դեպի Բուխարեստ: