Հետադարձ կապ
Հաճախ տրվող հարցեր
Թռիչքի հետաձգման, չեղարկման, ինչպես նաև Ուղևորի կամքին հակառակ օդանավ նստեցնելու մերժման դեպքում գործում է փոխհատուցման հետևյալ մեխանիզմը՝ Իրավախախտ ավիաընկերությունը, իր մեղքով ստեղծված իրավիճակների դեպքում պարտավոր է փոխհատուցել ուղևորներին ժամանակին չկատարած պարտականությունների և դրա հետևանքով ստեղծված անհարմարությունների համար: Փոխհատուցման չափը կախված է չվերթի հեռավորությունից և իրավախախտ ավիաընկերության և Ուղևորի միջև կնքված փոխադրման պայմանագրի պայմաններից կիրառելի իրավունքից: Ուղևորը, կախված դեպքից, իր հասանելիք փոխհատուցումը ստանում է համաձայն Եվրամիության 261/2004 կանոնակարգի, միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության:
Ստանալով Ձեր փոխհատուցման հայտը՝ Passenger.am-ի թիմը նախնական կերպով ուսումնասիրում է հայտի փոխհատուցելի լինելու հնարավորությունը և հայտն ընդունում է հետագա գործընթացի համար, սակայն փոխհատուցում ստանալն ավտոմատ գործընթաց չէ, և յուրաքանչյուր գործի դեպքում առկա են տարբեր գործոններ, որոնք թույլ են տալիս ավիաընկերությանը փոխհատուցել կամ մերժել փոխհատուցումն ավիաընկերության կողմից:
Passenger.am-ի թիմը ջանքեր չի խնայում, որպեսզի Դուք ստանաք իրավախախտ ավիաընկերության կողմից հասանելիք փոխհատուցումը: Փոխհատուցում չստանալու դեպքում Ուղևորը Passenger.am-ին որևէ գումար չի վճարում:
Տարբեր ավիաընկերություններ փորձում են առավելագույն ժամկետներով հետաձգել փոխհատուցումը կամ չփոխհատուցել՝ առաջ բերելով տարբեր պատճառաբանություններ: Դա կախված է կոնկրետ ավիաընկերությունից: Գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև 1 տարի կամ ավելի՝ կախված գործի բնույթից:
Passenger.am-ի թիմն ունի իր մարտավարությունը, որը փորձում է կրճատել ավիաընկերությունների կողմից փոխհատուցման պահանջների անհիմն հետաձգումները, սակայն անխուսափելի են նաև դատական կարգով փոխհատուցում պահանջելու գործերը, որոնք տևում են երկար ժամանակ:
Գրեք մեզ email-ով
Էլ․ հասցե
info@passenger.am